ՌԴ ՆԳՆ-ն սպառնացել է ԱՊՀ-ից ժամանած անօրինական միգրանտներին արտաքսել, եթե նրանք մինչև հունիսի 15-ը չլքեն երկիրը
ԱՊՀ երկրներից ժամանած ապօրինի միգրանտները պետք է լքեն Ռուսաստանը մինչև հունիսի 15-ը, հակառակ դեպքում Մոսկվան միջոցներ կձեռնարկի՝ մինչ անգամ Ռուսաստանից արտաքսումը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել դաշնության Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, գրում է vesti.ru-ն:
«Գործընկերներ, ես կցանկանայի ձեզ խնդրանքով դիմել: Մեր երկրի տարածքում գտնվող ձեր քաղաքացիների թիվն անօրինական է»,- ասել է Գորովոյը ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի նիստում:
«Եթե մենք այս թիվը չվերացնենք մինչև հունիսի 15-ը, ինչպես ենթադրում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, այդ մարդիկ կպատժվեն մինչև անգամ արտաքսումնշը և սահմանները փակումը», - շեշտել է փոխնախարարը:
Նշվում է՝ Գորովոյը խնդրել է լուծել այս հարցը «աշխատելով պետությունների լրատվամիջոցների և բլոգերների հետ»:
«Ձեր պետությունների քաղաքացիների նկատմամբ միգրացիոն ռեժիմների խախտման համար չի կիրառվի իրավապահ մարմինների որևէ պրակտիկա (նկատի ունի այն դեպքում, երբ Ռուսաստանից անօրինական միգրանտները կամավոր հեռանան,- խմբ.)», - հավաստիացրել է ՆԳ նախարարի տեղակալը:
ՆԳՆ տվյալներով՝ Ռուսաստանում միգրանտների թիվը հասնում է 6 միլիոնի: