Թուրքիան ցանկանում է 10 պատգամավորի զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդին
Թուրքիայի նախագահի վարչակազմը նոր միջնորդություններ է ներկայացրել ընդդիմության տաս ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում՝ ընդդիմադիր «Ժողովրդական հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Առաջարկներում նշվում են ԺՀԿ-ի յոթ պատգամավորները եւ երեք օրենսդիր՝ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունից, հայտնում է Anadolu-ն:
Անցյալ շաբաթ խորհրդարան միջնորդագիր էր ներկայացվել եւս 11 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին:
Մարտի 17-ին Թուրքիայի խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկեց ԺՀԿ խմբակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին՝մի քանի օր անց այն բանից հետո, երբ դատարանն ուժի մեջ թողեց դատավճիռը ահաբեկչական քարոզչության տարածման համար:
Վերջին շաբաթներին ավելի ու ավելի հաճախ են ԺՀԿ-ի փակման կոչեր հնչում, այդ թվում՝կառավարության գլխավոր դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիից: