«Ո՞նց կարող է երկրի ոչ բարով «ղեկավարը» +-ով արտահայտվի մեր ՏՂԱՆԵՐԻ մասին». Մխիթար Գալեյանի մայր
Ո՞նց կարա երկրի «ղեկավարը» ոչ բարով +- ով արտահայտվի մեր ՏՂԱՆԵՐԻ մասին, էն ՏՂԱՆԵՐԻ,որոնց կյանքի գնով ապրում ենք բոլորս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չէ մենք լավ ազգ չենք,մենք նամուս ու թասիբ չունենք,այո չունենք,մեր նամուսն ու թասիբը կորցրեցինք 3 տարի առաջ, ընտրելով մի խաբեբայի (ընտանիքս չի ընտրել նրան)։ Էտ մեզ քիչա,քիչա որովհետև չգնահատեցինք այն ինչ ունեինք՝ երկիր,ազգ,հարգանք ու պատիվ։Հային ու հայկականը կորցնելու շեմին ենք։Ու այս ամենը մենք ընդունում ենք ծափերո՞վ։ Ազգ արթնացիր քնից, վաղը ուշ է լինելու»։
Ավելի վաղ Operativ-ը հայտնել էր, որ ԱԺ-ում երեկ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով պատերազմում զոհերի թվին, նշել էր. «Եթե այս վիճակագրությունը չփոխվի, իսկ շատ դժվար է պատկերացնել, թե որեւէ բան կփոխվի, ապա զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի, պլյուս-մինուս 50. Կներեք այս արտահայտությունն անելու համար»: