Արքայազն Հարին մտադիր է պապի հուղարկավորությունից անմիջապես հետո ԱՄՆ վերադառնալ․ ԶԼՄ-ներ
Արքայազն Հարին ԱՄՆ կվերադառնա իր պապի՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի՝ ապրիլի 17-ին կայանալիք հուղարկավորությունից անմիջապես հետո, գրում է Page Six-ը։
Պորտալի տեղեկություններով՝ արքայազն Հարին, որն այս պահին Վինձորի Ֆրոգմոր թագավորական նստավայրում ինքնամեկուսացման մեջ է, չի պատրաստվում Մեծ Բրիտանիայում երկար մնալ և հուղարկավորությունից անմիջապես հետո կվերադառնա Միացյալ Նահանգներ։
Կիրակի բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ արքայազն Հարին ԱՄՆ-ից ժամանել է Մեծ Բրիտանիա՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու համար։ Թագավորական փորձագետները կարծում են՝ այս այցը արքայազն Հարիի և նրա ընտանիքի անդամների հարաբերությունները կարգավորելու համար կարող է հիանալի հնարավորություն լինել։
Հիշեցնենք, որ արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին։