Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա. Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիան՝ ԱԺ դիմաց (Տեսանյութ)
«Գնում ենք ԱԺ, քաղաքացիներին կոչ էմ անում հավաքվել ԱԺ-ի դիմաց»: Քիչ առաջ նման գրառմամբ ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։
«Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը»,- գրել է Մանուկյանը:
Նշենք, որ ԱԺ-ում շարունակվում էր հերթական քառօրյան: Նիստին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Եվ ահա այժմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց: