Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը:
Ավելի վաղ նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը բժշկական ցուցումներով (առկա են ախտանիշներ) կորոնավիրուսի թեստ է հանձնել: Նրա շրջապատում կան երկու վարակվածներ՝ նրա փաստաբան Արամ Վարդեւանյանը եւ եւս մեկ անձ նրա մտերիմ շրջապատից:
Եթե արդյունքը բացասական լինի, 14 օրը կլարանա հաջորդ երեքշաբթի ներառյալ: Եթե դրական լինի, նիստը կնշանակվի՝ ելնելով հիվանդության ընթացքից: Այնուամենայնիվ, փաստաբանը խնդրեց հաջորդ նիստը չնշանակել հաջորդ երեքշաբթի:
Դատախազ Բաղդասարյանը խնդրեց ախտանիշների մասին մանրամասն տեղեկանք ներկայացնել:
Դատավորը հայտնեց, որ ապրիլի 27-ից մեկնում է արձակուրդ: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 4-ին ժամը 13:00-ին: