Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունների թիվը հատել է 1 միլիոնի շեմը. ԱՀԿ
Եվրոպայում կորոնավիրուսային վարակից մահացությունների թիվը հատել է 1 միլիոնի շեմը՝ աշխարհի ընդհանուր 2,9 միլիոն ցուցանիշի սահմանում, հայտնում է France 24 լրատվականը։
Երեկ երեկոյան առկա տվյալների համաձայն՝ եվրոպական 52 երկրում զոհերի թիվը հասել է 1 000 288-ի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաճարակաբան Մարիա վան Կերխովեն ասել է. «Մենք այժմ համաճարակի կրիտիկական կետում ենք»:
Ապրիլի 11-ի դրությամբ աշխարհում համավարակի տարածումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 136,6 միլիոն դեպք, որից 23,8 միլիոնն այժմ բուժման փուլում է։
Լրատվականը հիշեցրել է, որ աշխարհում 7-րդ շաբաթն անընդմեջ աճում է կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը, իսկ 4-րդ շաբաթն անընդմեջ աճում է մահացության մակարդակը։