Երևանում «Տիեզերական հետազոտությունները և ժամանակակից տեխնոլոգիաները» խորագրով գիտաժողով է անցկացվում
Ապրիլի 12-ին Երևանում «Մոսկվայի տանը» «Տիեզերական հետազոտությունները և ժամանակակից տեխնոլոգիաները» խորագրով գիտագործնական գիտաժողով է ացկացվում, որը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ համատեղ: Այն նվիրված է Տիեզերագնացության օրվան, որն այս տարի նշվում է առաջին մարդու՝ սովետական տիեզերագնաց Յուրի Գագարինի՝ տիեզերք թռիչքի 60-ամյակի օրը:
Գիտաժողովի հիմնական թեման Խորհրդային Հայաստանի դերն է ԽՍՀՄ տիեզերական արդյունաբերության մեջ: Նաև Տիեզերագնացության օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողություն տեղի կունենա:
Գիտաժողովին մասնակցում են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, Տիեզերագնացության և ավիացիայի կենտրոնի նախագահ Ֆեդոր Յուրչիխինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը և Թուրքմենստանի դեսպան Մուխամմետգելդի Այազովը: