Կծած կոտլետ, սովորականից փոքր չափաբաժին. McDonald's-ի աշխատակիցը ցույց է տվել` ինչպես են արագ սննդի կետում դիտավորյալ փչացնում հաճախորդների պատվերը (լուսանկար, տեսանյութ)
TikTok սոցիալական ցանցի օգտատերը, որի պնդմամբ` ինքն աշխատում է ԱՄՆ-ում McDonald's արագ սննդի կետերից մեկում, հրապարակել է տեսանյութերի շարք, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները դիտավորյալ խաբում հաճախորդներին և փչացնում նրանց սնունդը, երբ վերջիններիս տրամադրում են իրենց պատվերները:
Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ համացանցում մեծ տարածում գտած տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ընկերության աշխատակիցը կծած կոտլետը դնում բուրգերի մեջ, փաթաթում և փոխանցում այն պատվիրատուին:
«Մի քիչ սոված ենք», - բացատրվում է վերնագրում:
Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է մեկ այլ աշխատակից շատ փոքր չափի կոտլետ դնում բուրգերի մեջ՝ ամբողջականի փոխարեն:
Ըստ տիկտոկերի՝ այլ խախտումներ ևս արձանագրվել են:
Մեծ Բրիտանիայի McDonald's-ի խոսնակը նշել է, որ տեսանյութերը վերաբերում են ԱՄՆ-ում գտնվող և ընկերությանը պատկանող սննդի կետերին: Ընկերության ամերիկյան գրասենյակը շեշտել է, որ իրենք ներկայում հետաքննում են այս միջադեպը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: