Հնդկաստանում ընձառյուծը հայտնվել է քաղաքում և հարձակվել մարդկանց վրա. կա 3 վիրավոր
Հնդկաստանի Ջամմու քաղաքում ընձառյուծը դուրս է եկել անտառից և վնասել երեք մարդու, հայտնում է Down to Earth պարբերականը։
Ապրիլի 6-ին Վայրի բնության պահպանության վարչությունն ահազանգ է ստացել, որ «Կանաչ գոտի» զբոսայգում ընձառյուծ է թափառում։ Վայրի բնության պահպանության վարչության ղեկավար Անիլ Կումարն ասել է․ «Մենք նրան բռնեցինք 14։00-ին և տեղափոխեցինք կենդանիների փրկարարական կենտրոն: Ընձառույծի հարձակման հետևանքով վիրավորել է երեք մարդ, որից երկուսը՝ վայրի բնության պահպանության կազմակերպությունից»։
Կումարը բացատրել է, որ քաղաքը շրջապատված է անտառներով և ընձառյուծը, ամենայն հավանականությամբ, այնտեղից է եկել և հավելել, որ նրան շուտով բաց կթողնեն վայրի բնություն՝ անվտանգ հեռավորության վրա։
Լրատվականը նշել է, որ ընձառյուծների բնկավայրերը ոչնչացվում են մարդկային գործունեության հետևանքով և գիշատիչները հայտնվում են քաղաքներում։