Գերմանիայում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը վերջին օրվա ընթացքում ավելացել է 20 407-ով, մահացել է 306 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը Դաշնային առողջապահության նախարարության մաս է կազմում եւ վարում է COVID-19-ի դեպքերի վիճակագրությունը երկրում:
Մեկ օր առաջ հաղորդվել էր 9677 վարակման եւ 298 մահվան նոր դեպքի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերից այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում Գերմանիայում օրական դեպքերի թիվը երբեմն անցնում էր 25 հազարը, կամ նույնիսկ՝ 30 հազարը: Այժմ Գերմանիայում խոսում են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին, կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչեւ ապրիլի 18-ը:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում համավարակի սկզբից ի վեր 2 միլիոն 930 852 մարդ է վարակվել կորոնավիրուսով, 77.7 հազար մարդ մահացել է: