Հորդանանի թագավորը հայտարարել է, որ ամենալուրջ քաղաքական ճգնաժամն ավարտված է
Հորդանանի թագավոր Աբդուլլահը հայտարարել է, որ իր եղբայր, արքայազն Համզայի մասնակցությամբ ենթադրյալ դավադրության հետ կապված վերջին տասնամյակի ամենալուրջ քաղաքական ճգնաժամն ավարտված է, հաղորդում է AFP-ը:
Կառավարությունը մեղադրել էր նախկին գահաժառանգ արքայազն Համզային «թագավորության անվտանգությունն ապակայունացնելու» նպատակով դավադրությանը մասնակցելու մեջ: Այդ գործով ձերբակալվել է առնվազն 16 մարդ:
Աբդուլլահ թագավորը հայտարարել է, որ Համզան, ով նախօրեին նամակ է հղել եւ հավատարմության երդում տվել թագավորին, գտնվում է անվտանգության մեջ իր «պաշտպանության» տակ: