Ալաբամայում հրաձգության հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր. վիրավորներից մեկը 4-ամյա երեխա է
Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, հայտնում է տեղական wbrc.com լրատվականը։
Հեռուստաալիքի տվյալներով` ոստիկանությունը կրակոցների մասին հաղորդում է ստացել կիրակի ժամը 19:00-ին։ Իրավապահ մարմինների աշխատակիցների հայտնած տեղեկությունների համաձայն` կրակոցները սկսվել են «Փաթոն» այգում՝ երկու տղամարդկանց միջև ծեծկռտուքի պատճառով: Նշվում է, որ դեպքի պահին այգում հարյուրավոր մարդիկ են եղել:
Միջադեպի հետևանքով մահացել է 32-ամյա մի կին և ևս 5 մարդ վիրավորվել է: Վիրավորվածների թվում է նաև 4-ամյա երեխա։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն: