Ռուսաստանում երեխան հրաշքով է փրկվել շենքից թափվող ձնակույտի տակ հայտնվելուց հետո (տեսանյութ)
ՌԴ Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանի Գուբինսկի քաղաքում 8-ամյա տղան հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ տան տանիքից նրա վրա ձնակույտ է ընկել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ ներկայացնելով դեպքի վայրում արված տեսանյութը:
Հրապարակված կադրերում երևում է, որ երեխան կանգնած է շենքի մուտքի մոտ և ինչ-որ պահի նրա վրա ձյան հսկայական զանգված է թափվում: Վախեցած երեխան անմիջապես դուրս է վազում դեպի փողոց:
Հաղորդվում է, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ կատարվածի հետևանքով տղան գլխուղեղի ցնցում է ստացել:
Ռուսաստանի տարածքում ձյան կույտերի թափվելու հետևանքով բազմիցս վտանգավոր միջադեպեր են տեղի ունենում, որոնցից շատերն անգամ ողբերգական ավարտ են ունենում:
Տեսանյութն՝ այստեղ