Հորդանանի նախկին թագուհին իր որդուն առաջադրված մեղադրանքներն անվանել է «չար զրպարտանք»
Կիրակի Հորդանանի հանգուցյալ թագավոր Նուրի այրին սատարել է իր որդուն՝ նախկին թագաժառանգ Համզա իբն Հուսեյնին, որին երկրի իշխանությունները մեղադրում են երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների մեջ, հաղորդում է Reuters-ը:
Շաբաթ Հորդանանի զինված ուժերի ղեկավարն այցելել է թագաժառանգին եւ նախազգուշացրել նրա գործողությունների մասին, որոնք, զինվորականի խոսքով, կարող են կապված լինել Հորդանանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով դավադրության հետ, եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյա է բերման ենթարկվել:
Հորդանանի հարեւաններն ու դաշնակիցները համերաշխություն են հայտնել թագավոր Աբդուլային թագավորությունում անվտանգության միջոցառումների կապակցությամբ:
Թագաժառանգ Համզան տեսաուղերձում պնդում է, որ նրան արգելել են նրան հեռանալ եւ կապ հաստատել որեւէ մեկի հետ, իսկ թագուհի Նուրը որակել է նրա որդու հասցեին իշխանությունների մեղադրանքները որպես զրպարտանք:
«Աղոթում եմ, որ ճշմարտությունն ու արդարությունը հաղթեն այդ չար զրպարտանքի բոլոր անմեղ զոհերի համար»,-գրել է նա թվիթերյան էջում: