Bugatti-ն թողարկել է Chiron մոդելի 300-րդ օրինակը
Հիպերմեքենաներ արտադրող Bugatti ընկերությունը հայտնել է Chiron մոդելի 300-րդ օրինակը թողարկելու մասին, որը ներկայանում է Nocturne մուգ սև երանգով:
Ինչպես գրում է Motor.ru-ն, ֆրանսիական Մոլսայմ քաղաքում գտնվող գործարանում ավարտվել է հոբելյանական Chiron-ի կառուցումը: Հոբելյանական է դարձել մոդելի Pur Sport տարբերակը, որի թափքը մեծամասամբ կազմված է ածխածխնային մանրաթելից:
Հիպերմեքենայի ինտերիերը պատված է սև կաշվով և ալկանտարայով: Chiron մոդելի բոլոր տարբերակների ընդհանուր քանակը պետք է կազմի 500 օրինակ, որոնց թողարկումը սկսվել է 2016 թվականին: Այսպիսով, Bugatti-ին մնում է ևս 200 մեքենա թողարկել:
Նորագույն կուպեն 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ: