Պետդեպարտամենտը հաստատել է Վիենայում Իրանի միջուկային գործարքի հարցով հանդիպման մասնակցությունը
Ուրբաթ ԱՄՆ պետդեպարտամենը հաստատել է, որ ամերիկյան պատվիրակությունը կմասնակցի Իրանի միջուկային գործարքի հարցով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շուրջ հանդիպմանը, որը կկայանա Վիենայում հաջորդ շաբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համաձայնվել ենք մասնակցել բանակցություններին մեր եվրոպացի, ռուս եւ չինացի գործընկերների հետ: Մենք ակնկալում ենք անհապաղ առաջընթաց, քանի որ առջեւում բարդ քննարկումներ են: Բանակցությունները կմեկնարկեն Ավստրիայում ապրիլի 6-ին»,- ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀԳԾ պարտավորությունները կատարելու շրջանակում «փոխադարձ վերադարձի» մասին հարցերը, ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ամերիկյան իշխանությունները չեն ակնկալում: «Այդ բանակցությունները կկառուցվեն աշխատանքային խմբերի շուրջ, որոնք ԵՄ-ն պատրաստվում է ձեւավորել ՀՀԳԾ մյուս գործընկերների, այդ թվում՝ Իրանի հետ: Հիմնական քննարկվելիք հարցերը միջուկային ոլորտին են պատկանում, որոնք Իրանը պետք է ձեռնարկի ՀՀԳԾ-ի շուրջ իր պարտավորությունները կատարելու համար, ինչպես նաեւ պատժամիջոցները չեղարկելու մասին, որոնք պետք է ձեռնարկի ԱՄՆ-ն նույն գործարքի շուրջ: Ներկայում մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացի շրջանակում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ուղիղ բանակցություններ չեն լինի՝ չնայած ԱՄՆ-ն բաց է դրան ցհամար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուրբաթ ավելի վաղ Press TV-ն հաղորդել էր, որ Իրանի պատվիրակությունը չի վարի ուղիղ կամ անուղղակի բանակցություններ ԱՄՆ ներկայացուցիչների հետ համատեղ նիստի ժամանակ, որը կկայանա Վիենայում ապրիլի 6-ին: