Խաղադաշտ ներխուժած երկրպագուն փորձել է համբուրել Սալահին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական փուլի 6-րդ տուրում Եգիպտոսի հավաքականը Մոհամեդ Սալահի դուբլի շնորհիվ 4:0 հաշվով հաղթել է Կոմորյան կղզիների թիմին:
Հանդիպման ընթացքում մի քանի երկրպագուներ ներխուժել են դաշտ և շրջապատել անգլիական «Լիվերպուլի» հարձակվողին: Ֆանատները ցանկացել են լուսանկարվել Սալահի հետ, իսկ իրանցից մեկը փորձել է նաև համբուրել նրան: Աստղային ֆուտբոլիստը երկրպագուներին խնդրել է պահպանել սոցիալական հեռավորություն:
Եգիպտոսի հավաքականը 6 խաղից հետո 12 միավորով ընտրական խմբի առաջատարն է:
Տեսանյութը՝ այս հղումով: