Տնտեսագետ Մայք Մաքգլոուն կանխատեսել է բիթքոինի թանկացում մինչև 400 հազար դոլար
Համեմատելով բիթքոինի գնի աճի դինամիկան 2013 և 2017 թվականների իրավիճակի հետ, երբ կրիպտոարժույթի փոխարժեքը հասնում էր պիկերի, Bloomberg Intelligence-ի բորսային ապրանքների ավագ ստրատեգ Մայք Մաքգլոունը կանխատեսել է դրա գնի աճը մինչև 400 հազար դոլար: Տնտեսագետը ենթադրել է, որ շուտով ներդրողները կարող են բիթքոինը դիտարկել որպես ցածր ռիսկային կամ նույնիսկ ոչ ռիսկային ակտիվ:
Բիթքոինը վճարման էլեկտրոնային համակարգ է և համանուն արժույթ, որը գործարկվել է 2009 թվականի հունվարի 3-ին: