ՀՀ-ում քրեական իրավունքի բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, միջազգային կազմակերպություններն անընդհատ ազդակ են ստանում՝ ՀՀ-ն իրավական պետության հետ կապ չունի. Ռ. Քոչարյանի փաստաբան
ՀՀ-ում քրեական իրավունքի բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Սևակ Թորոսյանը։
«Միջազգային կազմակերպություններն անընդհատ ազդակ են ստանում՝ ՀՀ-ն իրավական պետության հետ կապ չունի»,-նշեց նա։
Բանախոսն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանում Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննությանը, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործը դատաքննության փուլ տեղափոխելու հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում։