ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են»
Ռուսաստանն ու Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը տնտեսության եւ մշակույթի հարցերում, սակայն քաղաքական հարթությունում նրանց միջեւ հարաբերությունները «գրեթե մեռած են»: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը LBC ռադիոկայանին տված հարցազրույցում:
Կելինը նշել է, որ Լոնդոնն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունների «թշնամական ուղին», սակայն դա չի ընկալվում ռուսական կողմից շրջանում, հաղորդում է «Մոսկոսկի կոմսոմոլեցը»-ը:
«Բրիտանիայի կառավարությունը ոչնչացրել է մեր հարաբերությունների հիմնական մասը, մենք պահպանում ենք դրանց առավելությունը տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա դրանք գրեթե մեռած են»,-ընդգծել է ՌԴ դեսպանը:
Կելինը պարզաբանել է, որ բրիտանիան հենվում է ՌԴ հասցեին ուղղված՝ մարդու իրավունքների խախտումների մեղադրանքների վրա: Սակայն, դիվանագետը չի համաձայնել եւ ասել է, որ յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու մոտեցումները:
«Մարդու իրավունքները բարդ ոլորտ է, սակայն այդ հարցը վերաբերում է պետության ինքնիշխանությանը»,-նշել է Կելինը:
Ռուս դիվանագետն ուշադրություն է դարձրել Ռուսաստանի հասցեին մեղադրանքների անհետեւողականությանը Բրիտանիայի կողմից: Նա հիշեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին, որին ձերբակալել էին ազատազրկման պայմանները խախտելու համար, որից հետո դատապարտել այդ մեղադրանքով:
«Արդյունքում նրան դատապարտել են դրա համար, ինչը շատ նման է Նավալնիի հետ իրավիճակին: Օրենք կիրառելու տեսանկյունից դրանք լիովին միանման իրավիճակներ են»,-եզրափակել է Կելինը: