Վաշինգտոնից հայտնել են, որ ԱՄՆ-ի համար Ռուսաստանն այնպիսի սպառնալիք է իրենից ներկայացնում, ինչպիսին՝ Չինաստանը, բայց ավելի փոքր մասշտաբներով
Ամերիկյան կառավարությունը համոզմունք ունի, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար այնպիսի վտանգ է ներկայացնում, ինչպիսին՝ Չինաստանը, բայց ավելի փոքր մասշտաբներ, ТАСС-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ գործող բարձրաստիճան մի պաշտոնյա Ալյասկայում սպասվող երկկողմ հանդիպմանն ընդառաջ:
«Ես կասեի, որ Ռուսասանը սպառնալիքների մի խումբ է իրենից ներկայացնում: Հնարավարոր է՝ ոչ այն նույնպմասշտաբոով, ինչպիսին՝ Չինաստանի դեպքում: Բայց մենք կողմնակից ենք նրան, որ այդ սպառնալիքների խմբին մեր մերձավոր դաշնակիցներին ու գործընկերներին աջակցելով դիմակայենք՝ ձգտելով, որ ռուսներին պատասխանատվության կանչենք այնպիսի գործողությունների համար, որոնք հակասեն միջազգային իրավունքին, որի շնորհիվ մի քանի տասնամյակ աշխարհը խաղաղ է եղել ու բարգավաճել»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: