Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնը Իսրայելում ավելի քան 12 միլիոն դոլար ներդնելու «ցանկություն է հայտնել»
Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը Իսրայելում ավելի քան 12 միլիոն դոլար ներդնելու «ցանկություն է հայտնել»: Այս մասին իսրայելական բանակի ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ Աբու Դաբիի թագաժառանգն իրեն ասել է, որ «ցանկանում է գործընկեր լինել այն նախագծերում, որոնք կորոնավիրուսից հետո կարող են բարելավել Իսրայելի տնտեսությունը»:
Անցյալ շաբաթ Նեթանյահուն հետաձգել էր իր պաշտոնական այցը ԱՄԷ՝ Հորդանանի օդային տարածքով իր թռիչքը համակարգելու դժվարությունների պատճառով:
Ուղեւորության չեղարկումից հետո ԱՄԷ-ն հայտնել էր, որ համաձայն է Իսրայելում 10 միլիարդ դոլարի ներդրումային հիմնադրամ ստեղծել: