Ավստրալիայում 17-ամյա պատանին մահացել է արկղային մեդուզայի խայթելուց մեկ շաբաթ անց
Ավստրալիայում 17-ամյա պատանին մահացել է արկղային մեդուզայի խայթելուց մեկ շաբաթ անց: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ 15 տարվա ընթացքում սա արկղային մեդուզայի խայթոցից առաջին մահն է:
Պատանին փետրվարի 22-ին լողալիս է եղել Քուինսլենդի Բամագայի մոտ գտնվող Պատերսոն Փոինթում, երբ նրան խայթել է ինչ-որ արարած, հաղորդում է 7News-ը:
Տղան փետրվարի 22-ին դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մարտի 1-ին մահացել է:
Արկղային մեդուզաների մոտ 50 տեսակ կա, բայց դրանցից միայն մի քանիսն են մահացու թունավոր, այդ թվում՝ ավստրալիական արկղային մեդուզա Chironex fleckeri-ը, որը համարվում է ամենաթունավոր ծովային կենդանին:
Queensland Health-ի տվյալներով՝ մեծ արկղային մեդուզաները, ինչպիսին է Chironex-ը, Ավստրալիայում ավելի քան 70 մարդու կյանք են խլել։