Ազգային ժողովի նիստում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամ է (Տեսանյութ)
Ազգային ժողովի նիստում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամ է: Կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդարանում են:
Հիշեցնենք, որ խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ չորեքշաբթի օրվա նիստերից վերջինը նվիրվում է կառավարության հետ հարցուպատասխանին:
Հաշվի առնելով երկրում առկա լարված ներքաղաքական մթնոլորտը, հարցերի մեծ մասը նվիրված կլինի հենց դրան:
Նշենք, որ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց:
Նշենք, որ քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Փաշինյանն ԱԺ–ում է, ընդդիմությունը՝ դրսում. տարածքը հսկում են դիպուկահարներ:
Aysor.am-ն էլ հրապարակել է լուսանկար՝ որպես փաստ, որ այնտեղ առկա են դիպուկահարներ: