ՀՅԴ ՀԵՄ անդամներն ԱԺ դարպասներից կարմիր ժապավեններ են կախել. Դրանց վրա գրված են եղել Արացախի բնակավայրերի անունները, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանի տիրապետության տակ (Տեսանյութ)
ՀՅԴ Հայասատանի երիտասարդական միության անդամները երեկ ակցիա են իրականացրել Բաղրամյան պողոտայում: Երիտասարդներն Ազգային ժողովի դարպասներից կախել են կարմիր ժապավեններ, որոնց վրա գրված են եղել Արացախի այն բնակավայրերի անունները, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանի տիրապետության տակ:
Հիշեցնեք, որ արդեն մի քանի օր է Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ՝ Հայրենիքի փրկության շարժման անդամների եւ նրանց աջակիցների ջանքերով: Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: