Ամերիկյան Արկանզասի դպրոցներից մեկում կրակոցներ են սկսվել. 1 աշակերտ մահացել է
ԱՄՆ Արկանզաս նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով պատանի է մահացել: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, Փայն Բլաֆ դպրոցի միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկը ընդմիջման ժամանակ կրակոցներ է արձակել, ինչից հետո փախուստի փորձ է արել:
Դեպքի վայր եկած իրավապահները նրան ձերբակալել են հարևան շրջաններից մեկում: Պատահարի հետևանքով մահացել է դպրոցի 15-ամյա մի աշակերտ: