Հրապարակվել է Իրաքում ԱՄՆ ավիաբազայի վրա իրանական հրթիռների արձակման տեսանյութը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անօդաչու թռչող սարքով նկարահանված տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է 2020 թ. հունվարին իրանական հրթիռային հարվածն Իրաքում ամերիկյան ավիաբազայի վրա, գրում է lenta.ru-ն:
Ինֆրակարմիր տեսախցիկով նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է վեց հրթիռ, մեկը մյուսի հետևից, խոցում «Այն ալ Ասադ» բազայի օբյեկտները: Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր աղբյուրների, հարձակմանն օգտագործվել է 11-16 հրթիռ:
Նշվում է՝ գործողության հետևանքով ամերիկացի կործանիչները վնասվել են: Ամերիկացի զինվորներ չեն զոհվել, բայց բազայի 110 աշխատակիցներ, որոնք հարվածի պահին մոտակայքում են գտնվել, ստիպված են եղել դիմել բժշկական օգնության՝ գանգուղեղային վնասվածքների պատճառով:
Հիշեցնենք՝ 2020 թվականի հունվարի 8-ի գիշերը Իրանը հրթիռային հարձակում էր նախաձեռնել Իրաքում ԱՄՆ ռազմական կայանների վրա: Սա պատասխան էր Բաղդադում «Ալ Ղոդս» էլիտար ստորաբաժանման հատուկջոկատայինների հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ ամերիկյան ավիահարվածի հետևանքով մահվանը: