Գործ չանող, պետական փող ստացող դարմաեդի պես ԱԺ նախագահ, քաղաքական մեծամասնությանը մենք կանգնում ենք թիկունքով. Գեղամ Մանուկյանը խորհուրդ է տվել հանրահավաքի բանախոսներին՝ մեջքով կանգնել դեպի Ազգային ժողովը
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը խորհուրդ տվեց հանրահավաքի բանախոսներին՝ մեջքով կանգնել դեպի Ազգային ժողովը։
«Գործ չանող, պետական փող ստացող դարմաեդի պես ԱԺ նախագահ, քաղաքական մեծամասնությանը մենք կանգնում ենք թիկունքով։ Ժողովուրդն արհամարհում է նրանց»,- նշեց նա։
Նշենք, որ քիչ առաջ մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների երթը, որը նրանք անվանել են հաղթական, քանի որ, հիշեցնենք, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։
Ակցիայի մասնակիցները հաղորդել են, որ երթ կանցկացնեն քաղաքում և վերջում կվերադառնան կրկին Բաղրամյան պողոտա։