Կապանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվել է երթով
Սյունիքի մարզի Կապան քաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն այսօր` փետրվարի 27-ին, ավարտվեց երթով: Հանրահավաքին եւ երթին մեծ թվով քաղաքացիներ էին մասնակցում:
Երթի ընթացքում նրանք վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», երթը գլխավորում էր Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը: