Ուկրաինայում 31-ամյա կինը երեխա է լույս աշխարհ բերել` գտնվելով մեքենայի ղեկին (տեսանյութ)
Ուկրաինայի Վոլինի շրջանում 31-ամյա կինը կարողացել է առանց բժշկական որևէ օգնության երեխա լույս աշխարհ բերել մեքենան վարելիս, գրում է EADaily-ն՝ շրջանի ոստիկանության ազգային վարչության մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է՝ ներկայում կինը և իր նորածին որդին գտնվում են ծննդատանը, որտեղ նրանց տեղափոխել են իրավապահները:
Ըստ ոստիկանության տվյալների՝ երեխան ծնվել է փետրվարի 23-ին: Նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում անցորդներից մեկը նկատել է, որ կինը ծննդաբերում է: Նա շտապ վազել է Վոլոդիմիր-Վոլինսկ համայնքում ճանապարհները հսկող ոստիկանների մոտ և հայտնել այդ մասին:
Ոստիկանության աշխատակիցները շտապել են նշված վայր, սակայն հասել եմ միայն այն ժամանակ, երբ կինն արդեն ծննդաբերել էր և իր երեխային պահել էր գրկում:
Կինն իրավապահներին հայտնել է, որ ինքնուրույն է որոշել գնալ հիվանդանոց, քանի որ այդ պահին ամուսինը տանը չի եղել:
«Բայց չհասցրի և ծննդաբերեցի մեքենայում»,- մանրամասնել է նա:
Համարձակ կինը հավելել է նաև, որ սա ընտանիքի չորրորդ երեխան է: Բժիշկների խոսքով՝ ինչպես մայրը, այնպես էլ որդին իրենց լավ են զգում, բայց նրանք ստիպված կլինեն հիվանդանոցում մնալ ևս մեկ շաբաթ հետագա բարդություններից խուսափելու համար: