Ոստիկանությունը բոլորին հորդորում է պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն
ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների: