Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է․ գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն․ ԼՀԿ խորհուրդ
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել։
«Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։ Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։ Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։ Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն: Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է»,-ասված է հայտարարությունում: