Ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել․ Աբու Դաբիի ցուցահանդեսի մեր ցուցանմուշները տեղ չեն հասել, մեղավորները պատասխանատվության կկանչվեն․ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ (տեսանյութ)
Դուք տեղյակ եք, որ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձևաչափի հետ կապված և ցուցանմուշների տեղ հասցնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Այս մասին Կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ այդ կապակցությամբ ծառյողական քննություն է նշանակել: «Ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»,- ասաց նա: