ԱՄՆ-ն և Կանադան Արկտիկայի վերաբերյալ ընդլայնված երկխոսություն կսկսեն
Միացյալ Նահանգները և Կանադան պայմանավորվել են Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության արդիականացման, ինչպես նաև Արկտիկայի շուրջ ընդլայնված երկխոսության մեկնարկի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ամփոփելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ վիրտուալ ձևաչափով հանդիպման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Արկտիկայի վերաբերյալ ընդլայնված երկխոսություն կսկսենք, որը կներառի մայրցամաքային անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման հետ կապված հարցեր»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «հանցավորության դեմ պայքարի անդրսահմանային ֆորումի վերականգնման», հասարակական անվտանգության մոտեցման արդիականացման, ռասիզմի և խտրականության դեմ պայքարի համատեղ աշխատանքի վերաբերյալ:
ԱՄՆ-ն և Կանադան նաև պայմանավորվել են կլիմայի հարցով բարձր մակարդակի նախաձեռնության գործարկման մասին, որի նպատակը մինչև 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելն է, հայտարարել է Բայդենը:
Նրա խոսքով՝ երկու երկրները կրկնապատկել ենք կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար իրենց ջանքերը։