Փետրվարի 23-ին ժամը 11:30, հավաքվելու ենք Կառավարության շենքի մոտ՝ թույլ չտալու Փաշինյանին տեղաշարժվել, 18:30՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ ու երթով գնանք Դատախազության,ապա Ոստիկանության շենքի մոտ. Ի․ Սաղաթելյանի հայտարարությունը երեկվա երթի ավարտին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ամփոփելով երեկվա ակցիան, հայտարարել է, որ այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 11:30, հավաքվելու են Կառավարության շենքի մոտ՝ թույլ չտալու Փաշինյանին տեղաշարժվել, իսկ 18:30՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ ու երթով գնան Դատախազության, ապա Ոստիկանության շենքի մոտ։
Հիշեցնենք, որ երեկ Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի այգու (Պրահայի այգի) մոտից մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների քայլերթը։
Երթը ընթացավ Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և հասել էր Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի ունեցան անհնազանդության ակցիաներ:
Հիշեցնենք նաև, որ «Հայրենիքի փրկության շարժում»–ը փետրվարի 20–ին մեծ հանրահավաք էր արել, որի ժամանակ հայտարարել էր, որ վերսկսում են խաղաղ անհնազանդության ակցիաները։