Ավելի քան 51 000 դոլար. բիթքոինի փոխարժեքը թարմացրել է պատմական ռեկորդը
Բիթքոինի փոխարժեքը չորեքշաբթի ընթացող առևտրային աճուրդում բարձրացել է 4.15 տոկոսով՝ հասնելով 51 200 դոլարի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով CoinDesk պորտալի տվյալները:
Առևտրային հարթակում թվային արժույթի առավելագույն ցուցանիշը գրանցվել է 11:57-ին: Այդպիսով, այն կրկին պատմական ռեկորդ է սահմանել:
Նախորդ ռեկորդային ցուցանիշն արձանագրվել էր փետրվարի 16-ին, երբ թվային արժույթի փոխարժեքը գերազանցել էր 50 000 դոլարի շեմը:
Բիթքոինի փոխարժեքի ռեկորդային աճը շարունակում է թարմանալ օրեր շարունակ, հատկապես Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ ընկերությունը 1.5 մլրդ դոլարի ներդրում է անում թվային արժույթի զարգացման համար: Ավելի ուշ նույն նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու մասին հայտարարել էին Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին և ամերիկացի ռեփեր Ջեյ Զին: