Հետաքրքիր է իմանալ. Pandemic Chill և Mint Wildfire․ Իսպանիայում «ապոկալիպսիսի համով» թեյեր են արտադրում (լուսանկարներ, տեսանյութ)
Մադրիդում գործող Niiiiice ընկերությունը ներկայացրել է նոր թեյի շարքը, որն աշխարհի վերջի տարբեր սցենարների համար առաջարկում է բուսական թուրմերի լայն ընտրանի, գրում է Creative Review-ն։
Նշվում է, որ «դրանք խոտաբույսերով ստեղծված ստեղծագործություններ են, որոնք կօգնեն վերապրել ապոկալիպսիսը»:
Քարոզարշավի կարգախոսը միանգամայն համապատասխանում է շարքի մտահաղացմանը․ «Վայելե՛ք անխուսափելին»։
Թեյերի շարքում ամենաարդիականը «կիտրոնի և կոճապղպեղի ներդաշնակ համադրությամբ» ստեղծված Pandemic Chill-ն է, որը հղում է կորոնավիրուսի համավարակին:
Շարքի մյուս թեյերից է Nuclear Detox-ը, որը պատրաստած է վանիլի և դարչի համադրությամբ, Peace Invasion-ը՝ նարդոսից և բաղրջուկից, Mint Wildfire-ը՝ անանուխից և հազրեվարդից և այլն։