Երևան, 04.Մայիս.2024, 00:00 |
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն... Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբե... Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է ... Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել ... Դիաբետիկ կետոացիդոզ․ ինչպես է արտահայտվում Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրա... Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկր... Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դ... Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկն ազատվու... Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսր... Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան... Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջա... Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխ... Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ... Ջուր չի լինելու Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մ... Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շ... Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մ... Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գ... «Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք»․ ... Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է Տաջիկստանից ժա... Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկն... Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադար... Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալի... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական ա... Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացո... Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան ... Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախա... ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է... «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հա... «Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան»․ ... Տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում 2 բենզա... Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուր... Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել... ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանո... Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞... Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հ... Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել․ Ռոյ... Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շար... ՏԿԵ նախարարը հետևել է Մեծամոր–ՀԱԷԿ ավտոճանապա... Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են... Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի միջանցք դեպի Նախի... Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն... Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողն... Ընտանեկան բռնության դեպքերի թիվն ու բացահայտե... 1 զոհ, 2 վիրավոր․ Երևանում բախվել են «Mercede... «Անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սա... Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութայ... Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչնե... Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ը...

Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա անգամ իմ թշնամուն, ուր էր, թե ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի․ Ս․Սարգսյան

Պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, ուղիղ կապ ունեն․ այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ «թավշյա հեղափոխությունը» և Ձեր հրաժարականը որևէ կապ ունեի՞ն Արցախյան հիմնահարցի հետ։

«Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։ Ես նաև շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որ հետհայաց՝ ռետրոսպեկտիվ, վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք Ռադիոտունը գրավեցին, կոշտ միջոցներ չձեռնարկվեցին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ նորից եմ ասում՝ որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ»։


Սերժ Սարգսյանի բառերով՝ ապագա կապիտուլանտը իր տեսադաշտում հայտնվել է 90-ական թվականների սկզբներին․

«Ավելի ստույգ՝ 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա պաշտպանության նախարար էի, և բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիրներ ունեցանք, և այդ խնդիրները մանիպուլացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով՝ ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին», ասել է ՍերժՍարգսյանը, պատասխանելով հետեւյալ հարցին․ «Դուք ասում եք, որ իշխանությունը փոխանցել եք Կարեն Կարապետյանին, բայց լայնորեն տարածված մի վարկած կա, Դուք էլ հաստատ լսել եք այդ մասին, որ Հայաստանի գործող վարչապետը Ձեր պրոյեկտն է՝ անձամբ Ձեր։ Դա այդպե՞ս է, թե՞ ոչ։ Ձեր շփումները հեղափոխության օրերին, միգուցե դրանից առաջ, իշխանությունը փոխանցելուց հետո եղե՞լ են, թե՞ այն մի քանի րոպեանոց դրվագն է եղել, որը բոլորիս աչքի առջև էր»։

«Դուք նրա անունը այն ժամանակ արդեն ֆիքսել էիք»՝ ճշտող հարցին, 3-րդ նախագահն ասել է․

«Ոչ, նրա անունը ես ֆիքսել եմ 2020-ի նոյեմբերի 9-ին։ Եթե անուն ասելով՝ կապիտուլանտին նկատի ունեք․․․ Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք 90-ականների վերջին՝ դատարանում, և երրորդ անգամ մենք հանդիպել ենք 2018-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում։ Որևէ այլ հանդիպում կամ միջնորդավորված կապ չի եղել։

Ոչ էլ հեռախոսային խոսակցություն: Ասում եմ՝ նույնիսկ միջնորդավորված որևէ կապ չի եղել, և ֆիզիկապես, նորից եմ կրկնում, այդ մարդուն ես տեսել եմ երեք անգամ»։

«Իր կողմից էլ հետո չի՞ եղել որևէ ցանկություն՝ արդեն իր պաշտոնավարման օրոք Ձեզ հետ կապ հաստատել՝ Արցախի հարցով հենց»՝ հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է․

«Ոչ, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեի»։

«Բայց Դուք կընդունեի՞ք այդ առաջարկը, եթե լիներ։ Պատերազմի օրերին այդ պատրաստակամությունը երևաց՝ Ձեր և մյուս նախկին նախագահների»՝ հարցին ի պատասխան նախկին նախագահը նշել է․

«Դա մի ուրիշ հանգամանք է, երբ նախկին նախագահներով, այո, ունեինք այդպիսի ցանկություն, բայց երբեք ես նրա հետ, ինչպես ասում են, դեմ առ դեմ չէի հանդիպի մենակ։ Ոչ, ես չեմ ունեցել այդ ցանկությունը։ Ինչ վերաբերում է, որ կապիտուլանտը իմ նախագիծն է, դա ուղղակի զավեշտ է, ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր էր, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն պիտի խզբզեի։ Կապիտուլանտը իմ նախագիծը չէ։ Եվ բացի Ձեր ասածից՝ ես գիտեմ նաև այլ հետևություններ, ուղղակի ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից։ Կապիտուլանտին ընտրել է ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք՝ փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին (պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել, պարզ էր, որ դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ՝ մնացած բոլոր հարցերում), կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել»։

«Դուք այդտե՞ղ սխալվեցիք: Ամենահայտնի արտահայտությունը Ձեր հրաժարականի տեքստի՝ որ նա ճիշտ էր, Դուք սխալվեցիք, վերաբերում էր Ձեր հետնորդի սխալ ընտրությա՞նը»՝ հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը բացասաբար է պատասխանել․

«Ոչ։ Ես կարծում եմ, որ ապրիլյան իրադարձությունների մասին կարելի է մի ամբողջ հաղորդման ընթացքում խոսել կամ մամուլի ասուլիսի ընթացքում, ինչն ինձ համար ավելի հոգեհարազատ է, և դա, կարծում եմ, կլինի տեսանելի ապագայում։ Ինչ վերաբերում է իմ՝ հանրության հետաքրքրությունն առաջացրած ասածներին, ապա կարող եմ ասել միայն հետևյալը, որ ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ․ առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան՝ ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ կողքի, մի 30-40 րոպե հանգիստ մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել, և երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ՝ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ), և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք»։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ խոսք չի եղել իշխանությունը նրանց փոխանցելու մասին, խոսքը իր հրաժարականի մասին էր։

«Կարապետյանը նրանց չէր ասել, նրանց հետ չէր խոսել իշխանության փոխանցման մասին, Կարապետյանը նրանց ասել էր, որ ես հրաժարական եմ տալիս։ Դրանից հետո ես Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել։ Դա երրորդ խմբագրումն էր»։

«Ապրիլի 23-ին Կարեն Կարապետյանի միջնորդությամբ այսօրվա իշխանություններին բանտից ազատելով՝ Դուք հասկացրել եք Կարապետյանին, որ Դուք ոչ թե նրանց եք իշխանություն փոխանցում, այլ Կարապետյանին եք իշխանություն փոխանցում։ Դա կարո՞ղ եք լիարժեքորեն ասել, որ ուղերձը եղել է դա, Կարապետյանին էլ է Ձեր ուղերձը եղել դա, որ իրեն չեք տալիս իշխանություն, հետո գործող իշխանությանը դա փոխանցելու հաշվարկով, այլ իրեն եք վստահում պետության կառավարումը», հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է․

«Խոսակցությունն այդպես ուղիղ էլ եղել է։ Բացի դրանից՝ ես ապրիլի 23-ին վարչապետ էի, Կարեն Կարապետյանը՝ առաջին տեղակալ, և վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին, դա միանշանակ է, այստեղ որևէ կասկած չկա։ Ես նորից եմ կրկնում՝ իմ ասածի մեջ որևէ միտում չկա, որ սրանց իշխանության գալու մեջ ես որևէ մեղք կամ հանգամանք չունեմ։ Ոչ, ես ուղղակի ասում եմ իրականությունը ու նորից եմ կրկնում՝ ուղիղ եմ ասում՝ չմեղադրելով Կարեն Կարապետյանին»։

 

դիտվել է 98 անգամ
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն... Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբե... Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է ... Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել ... Դիաբետիկ կետոացիդոզ․ ինչպես է արտահայտվում Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրա... Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկր... Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դ... Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկն ազատվու... Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսր... Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան... Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջա... Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխ... Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ... Ջուր չի լինելու Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մ... Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շ... Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մ... Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գ... «Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք»․ ... Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է Տաջիկստանից ժա... Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկն... Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադար... Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալի... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական ա... Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացո... Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան ... Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախա... ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է... «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հա... «Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան»․ ... Տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում 2 բենզա... Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուր... Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել... ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանո... Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞... Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հ... Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել․ Ռոյ... Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շար... ՏԿԵ նախարարը հետևել է Մեծամոր–ՀԱԷԿ ավտոճանապա... Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են... Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի միջանցք դեպի Նախի... Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն... Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողն... Ընտանեկան բռնության դեպքերի թիվն ու բացահայտե... 1 զոհ, 2 վիրավոր․ Երևանում բախվել են «Mercede... «Անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սա... Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութայ... Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչնե... Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ը...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan