Նովոսիբիրսկում և Տոմսկում ահաբեկիչներին ֆինանսավորող խումբ է ձերբակալվել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբիրսկի և Տոմսի մարզերի վարչությունները ձերբակալել են ՌԴ-ի քաղաքացու և մերձավոր արտասահմանի երկրներից մեկի քաղաքացու Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման քրեական գործի շրջանակում, ասված Է Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբրիսկի մարզի վարչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստաանի Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբիրսկի և Տոմսկի մարզերի վարչությունների կողմից Նովոսիբրսկում և Տոմսկում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասեցվել Է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակարպության միջտարածաշրջանային բջջի մասնակիցների հակաօրինական գործունեությունը, որոնք մասնակցել են ահաբեկչական գործունեության ֆինանսավորմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նշված Է, որ մերձավոր արտասահմանի երկրներնց մեկի քաղաքացու և Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ, որին Նովոսիբիրսկ են բերել Տոմսկի մարզից, հարուցվել Է քրեական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1 մասով («Օժանդակություն ահաբեկչական գործունեությանը»): Կասկածյալները 2020 թվականին փողեր են փոխանցել բանկային քարտերի, որոնք օգտագործվել են ահաբեկչական կազմակերպության կարիքների համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց Է ընտրված կալանավորումը: