«Կլիմայի փոփոխության խնդրի համեմատ Covid-ի խնդրի լուծումը շատ ավելի հեշտ է»․ Բիլ Գեյթս
Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր նոր՝ «Ինչպես խուսափել կլիմայական աղետից» գրքում հայտնում է, որ կլիմայի փոփոխության խնդրի լուծումը կլինի «մարդկության իրագործած ամենահրաշալի բանը», փոխացում է BBC-ն։
Գեյթսը խնդրի կարևորությունն ու լրջությունն ընդգծելու համար նշել է, որ «կլիմայի փոփոխության խնդրի համեմատ Covid-ի խնդրի լուծումը շատ ավելի հեշտ է»։
«Մի՛ թերագնահատեք խնդրի մասշտաբները»,-իր նոր գրքում հորդորում է Գեյթսը՝ կոչ անելով առաջիկա 30 տարիներին անել առավելագույնը՝ կլիմայական աղետից խուսափելու համար։
«Ինչպես խուսափել կլիմայական աղետից» գրքում ամերիկացի միլիարդատերը նաև խոսել է ջերմոցային գազերի արտանետումների` տարեց տարի աճող ծավալների մասին։
Նրա խոսքով՝ կլիմայական փոփոխության դեմ պայքարի հարցում մարդկությանը կարող են օգնել տեխնոլոգիաները։