Ճապոնիայում ԱՄՆ-ի զորքերի վարժանքների ժամանակ զորավարժարանում հրդեհ է բռնկել
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զորավարժարանի տարածքում՝ Յամանասիի կենտրոնական պրեֆեկտուրայում, որտեղ տեղի են ունենում ԱՄՆ-ի՝ երկում տեղաբաշխված ծովային հետևակայինների զինավարժանքներ, հրդեհ Է բռնկել:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, որի տվյալներով՝ կատարվում են կրակի մարման աշխատանքներ, պարզվում Է դրա առաջացման պատճառը:
Զորավարժարանում փետրվարի 4-ին և 6-ին նույնպես հրդեհներ են արձանագրվել 155-միլիմետրանոց հաուբիցների մասնակցությամբ ամերիկացի զինածառայողների զինավարժանքների ժամանակ: Միջադեպերի պատճառը եղել Է չոր խոտի բռնկումը: