Վիուլեն Այվազյանը միացավ «Վանին»
Հարձակվող Վիուլեն Այվազյանը միացել է Չարենցավանի «Վանին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Այսուհետեւ իր գոլերով մեր ակումբի երկրպագուներին է ուրախացնելու Վիուլեն Այվազյանը։
26-ամյա հարձակվողը «Փյունիկի» սան է, որի կազմում 2 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և մեկ անգամ էլ գավաթակիր է դարձել «Շիրակի» կազմում։ Իսկ 2017 թվականին լատվիական «Վենտսպիլս» ակումբում նվաճել է Լատվիայի գավաթը։
Այս մրցաշրջանի աշնանային հատվածն Այվազյանն անցկացրել է «Սևանի» կազմում, մասնակցել է 15 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։
Բարի գալուստ ընտանիք, Վիուլեն»,- նշվում է «Վանի» հաղորդագրությունում։