«Ռոստովը» Խորեն Բայրամյանի հետ հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»
Իսպանիայի Մարբելյա քաղաքում մարզումային հավաք անցկացնող «Ռոստովը» ստուգողական խաղում մրցեց Թբիլիսիի «Դինամոյի» հետ։ Ռուսական թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։
Ռուսաստանցի Վալերի Կարպինի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը փոխարինվեց 72-րդ րոպեին։
«Ռոստովի» կազմում դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Դմիտրի Պոլոզը։