Մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Վերջին 24 ժամում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք, ինչից հետո երկրում COVID-19 վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 261 620-ի: Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը՝ Վրաստանի առողջապահության նախարարությանը հղումով:
Նշվում է՝ նախօրեին երկրում հաղորդվել է վարակման 508 նոր դեպքի մասին:
Երկրում կորոնավիրուսի պատճառով մեկ օրում մահացել է 11 մարդ: Վարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 3269-ի:
Համավարակի սկզբից ի վեր՝ Վրաստանում ապաքինվել է 252 815 հիվանդ:
Հիշեցնենք՝ նախօրեին երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել էր 538 նոր դեպքի մասին: