Օտարերկրացիները կարող են Վրաստան մուտք գործել կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պայմանով
Փետրվարի 1-ից օտարերկրացիները կարող են Վրաստան մուտք գործել կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պայմանով: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Հեշտացվում է Վրաստանի մուտքի կանոնները այցելուների համար, որոնք դեռ չեն պատվաստվել: Մասնավորապես, Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի քաղաքացիները կարող են սահմանին ՊՇՌ բացասական թեստ ներկայացնել, որը հանձնել են այցից 72 ժամ առաջ: Վրաստանի տարածքում գտնվելու երրորդ օրը նրանք պարտավոր են կորոնավիրուսի կրկնակի թեստ հանձնել:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Վրաստանն ամբողջությամբ չեղարկում է մշտական միջազգային ավիահաղորդակցության արգելքը, որը գործում էր 2020 թվականի մարտից: