Նոր Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում «շատ ցածր ինտենսիվությամբ» սարք է պայթել Իսրայելի դեսպանատան մոտ, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ոստիկանությունը: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Նյու Դելիի ոստիկանությունը հայտնել է, որ վնասվել են միայն մոտակայքում կայանված երեք ավտոմեքենաների ապակիները, որոնք պայթյունի հետեւանքով կոտրվել են:
Ըստ նախաքննության` միջադեպը կարող է «սենսացիա ստեղծելու չարաճճի փորձ» լինել:
Ոստիկանությունը շրջափակել է պայթյունի վայրը: Կատարվում է հետաքննություն: