AstraZeneca- ն հերքել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ցածր արդյունավետության մասին տեղեկությունը
AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերությունը հերքել է ավելի քան 65 տարեկան մարդկանց շրջանում կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի ցածր արդյունավետության մասին լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Express բրիտանական պարբերականը, գրում է Известия-ն:
Ընկերության խոսնակի խոսքերով, այն տեղեկությունները, թե պատվաստանյութը միայն 8% -ով է արդյունավետ տարեց բնակչության շրջանում, լիովին սխալ են:
Երկուշաբթի ավելի վաղ Bild պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը կարծում է, թե եվրոպական կարգավորիչը բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությանը լիազորություն կտա օգտագործել կորոնավիրուսի պատվաստանյութը միայն 65 տարեկանից ցածր քաղաքացիների շրջանում:
Միևնույն ժամանակ, Handelsblatt թերթը, իր հերթին հղում անելով Գերմանիայի իշխող կոալիցիայի աղբյուրներին, նշում է, որ այս պատվաստանյութը 65 տարեկանից բարձր մարդկանց միայն 8%-ի մոտ է առաջացնում մարմնի ցանկալի արձագանք: Թերթը դրանից եզրակացնում է, որ հնարավոր է պարզվի՝ դաշնային կառավարության պատվաստումների ռազմավարությունը ձախողված է: