Google-ը սպառնացել է անջատել համացանցային որոնումն Ավստրալիայում
Google-ը սպառնացել է անջատել իր համացանցային որոնումն Ավստրալիայում, քանի որ երկրի իշխանությունները նախատեսում են ընդունել օրենք, որը ձեռնտու չէ ընկերությանը: Այս մասին տեղեկացնում է Sydney Morning Herald պարբերականը:
Ավստրալիան օրենսդրություն է մշակում, որը պահանջում է, որ տեխնոլոգիական հսկաները բանակցեն բովանդակության վճարների մասին տեղական հրատարակիչների և հեռարձակողների հետ: Եթե համաձայնություն չկա, գինը որոշելու է պետության կողմից նշանակված մարմինը:
«Օրենսդրությունն ուսումնասիրելուց հետո մենք պետք է նշենք, որ չենք տեսնում այնպիսի եղանակ, որով կկարողանանք շարունակել մատուցել մեր ծառայություններն Ավստրալիայում»,-Ավստրալիայի Սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Google-ի՝ աշխարհի ամենամեծ համացանցային որոնման համակարգի տարածաշրջանային տնօրեն Մել Սիլվան:
«Սա սպառնալիք չէ, սա իրականություն է»,-ավելացրել է նա:
Վարչապետ Սքոթ Մորիսոնն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունը չի արձագանոելու սպառնալիքներին:
Facebook-ի ներկայացուցիչը նույնպես հայտարարել է Ավստրալիայում սոցիալական ցանցի նորությունների բաժինը արգելափակելու հնարավորության մասին: