Ղազախստանում թարմացրել են կառավարության կազմը
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել հանրապետության կառավարության կազմի մասին, որի համաձայն կառավարության անդամների մեծամասնությունը, որոնք վայր են դրել լիազորությունները խորհրդարանական ընտրություններից հետո, պահպանել են իրենց պաշտոնները:
Պաշտոնները, մասնավորապես, պահպանել են պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաեւը, առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը, էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաեւը:
Նոր կառավարությունում Մուխթար Տլեուբերդին կշարունակի աշխատել ԱԳ նախարարի պաշտոնում՝ այդ պաշտոնը համատեղելով վարչապետի տեղակալի պաշտոնի հետ:
Ազգային տնտեսության նոր նախարար է նշանակվել Ասետ Իրգալիեւը, ով ավելի վաղ զբաղեցրել է այդ գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի խաշտոնը:
Այդ պաշտոնում նա փոխարինել է Ռուսլան Դալենովին, ում նշանակվել էր 2019-ի փետրվարին: